Ինչպես իմ ժողովուրդն է` այնպես էլ ես.Վիկտոր Համբարձումյան

Վահան Շիրխանյանը պատմում է.
«Մութ ու ցուրտ տարիներին Աշտարակում իր հարեւանն է եղել մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ընդ որում, նա բնակվել է իր աղջկա՝ Կարինեի տանը: Մի օր աշխատանքից տուն գնալիս փոխնախարար Շիրխանյանը տեսել է, որ Վիկտոր Համբարձումյանը մոմի լույսի տակ նստած է եղել՝ ոտքերին ցրտից պաշտպանվելու համար ծածկոց է գցել ու այդպես աշխատել: Շատ վատ է զգացել իրեն եւ հորդորել է աշխատակիցներին, որ ամեն ինչ անեն, բայց գիտնականի տանը անպայման լույս հասցնեն: Հաջորդ օրը աշխատանքից տուն է հասել ու տեսել է, որ աստղաֆիզիկոսի տանը լույս է Фото Nairi Hovhanna.վառվում, սակայն ուրախությունը կարճ է տեւել: Չնայած ուշ ժամին, գիտնականն անհամբեր սպասել է Շիրխանյանին, որ հայտնի իր դժգոհությունը:
Վահան Շիրխանյանը պատմեց, որ տուն չհասած՝ աղջիկը մոտեցել է ու ասել, որ հայրն ուզում է իրեն տեսնել: Մոտեցել է՝ Վիկտոր Համբարձումյանը շատ բարկացած հորդորել է անհապաղ լույսն անջատել ու այնպես կոպիտ ու վճռական է ասել, որ այլընտրանք չի թողել: ՊՆ փոխնախարարն ասել է՝ այսօր, եթե կա մեկը Հայաստանում, որ լույս ունենալու իրավունք ունի, դա Դուք եք: Վիկտոր Համբարձումյանը պատասխանել է՝ եթե իմ ժողովուրդը մթության մեջ է, ես չեմ կարող ու չպետք է լույս ունենամ.ինչպես իմ ժողովուրդն է` այնպես էլ ես»։

 

Տարածել`
Share

You may also like...