Ինչպես դիմավորել Կրակե Աքաղաղին

2017 թվականը Կարմիր աքաղաղի տարին է: Այն հատուկ տարի է լինելու, քանի որ աքաղաղն ամենակամակոր ու բարդ նշաններից մեկն է: makataka.ru-ն գրում է, թե ինչ կարելի է կրել, ինչ նվիրել և ինչպես դիմավորել Կարմիր աքաղաղի տարին:

 

Ինչ կբերի Կարմիր աքաղաղի տարին

 

Աքաղաղը ասոցացվում է առավոտի հետ, իսկ առավոտն օրվա սկիզբն է: Այս տարին շատ նոր նախագծերի սկիզբ կդառնա: Շատերի կյանքը կփոխվի այս տարի: Տարվա ընթացքում հնարավոր են փոփոխություններ  տարբեր ոլորտներում՝ անձնական կյանքից մինչև քաղաքական դաշտ:

 

Աշխատեք եկող տարվա ընթացքում ամեն բան սրտին մոտ չընդունել և ավելի ազատ ապրել:

 

Որտեղ և ինչպես դիմավորել Կարմիր աքաղաղի տարին

 

Աքաղաղը ընտանիքի պաշտպանն է: Այս կենդանին գնահատում է ընտանեկան արժեքներն ու հանգստությունը: Այս պատճառով էլ 2017 թվականն ավելի լավ է տանը դիմավորել՝ ընտանիքի անդամների կողքին: Ավանդական ամանորյա սեղանի շուրջ հավաքեք ձեր բոլոր մտերիմներին ու հարազատներին և միասին դիմավորեք գալիք տարին:

 

Ինչ կրել Կարմիր աքաղաղի տարում

 

Այս տարվա գույներն արևոտ են՝ մուգ դեղին, նարնջագույն, ալ կարմիր, թունդ կարմիր, սպիտակ, արծաթագույն: Նախընտրելի է Նոր տարին դիմավորել հենց այս գույներով: Կանայք կարող են ասիմետրիկ հագուստ կրել՝ կիսաշրջազգեստ ու սվիտեր, կոմբինիզոն և այլն, իսկ տղամարդիկ պետք է նախապատվությունը տան դասական ոճին:

 

Ինչ պատրաստել Նոր տարվանը

 

Այստեղ տնային տնտեսուհիների երևակայությունը սահմանափակված չէ: Կարող եք պատրաստել ցանկացած մսային ուտեստ, աղցաններ, խմորեղեններ և այլն: Կարևոր է միայն դրանք գեղեցիկ ձևավորել ու դնել տոնական սեղանին: Այս տարի այդքան կարևոր չէ ուտեստների բազմազանությունը, որքան սեղանի գեղեցիկ տեսքը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed