Ինչպես գրվեց Խորենացու«Պատմություն Հայոց»-ը

Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկըհեղինակի վկայությամբ պատվիրել է Սահակ Բագրատունին:

Հայտնի է, որ քրիստոնեության հաստատումով Հայաստանում խզվեցին հեթանոսական շրջանիցձգվող մշակութային ավանդները և կորստյանմատնվեց կուտակված մշակութային արժեքներիմի ստվար մասը։ Օտար հեղինակների երկերին ծանոթանալով, Խորենացինթեպետ շատ բան չի գտել Հայաստանի մասին, սակայն փոխարենը լայնպատկերացում է ստացել համաշխարհային պատմության մասին, ինչը թույլ էտվել նրան դիտելու հայոց պատմությունը լայն պատմական համատեքստում։

Խորենացին իր աղբյուրների թվում հիշատակում է երեք մատյաններ, որոնքչեն կարող դասվել օտար մատենագրության շարքը, քանի որ ստեղծվել ենՀայաստանի հողի վրա, թեև ոչ հայերեն։ Դրանք են՝ Մար Աբաս Կատինայիմատյանը, չորս «հագներգություններից» կազմված «Պիտոյից հյուսմանպատմությունը» և «Մեհենական պատմություններ» մատյանները։

Կան նաև բանավոր աղբյուրներ։ Խոսքը ժողովրդական բանահյուսության այնստեղծագործությունների մասին է, որոնք Խորենացին փոխառել էժողովրդական բանասացներից և երգիչներից։ Դրանք կարելի է բաժանել երկուխմբի՝ առասպելական, դիցաբանական (Վահագնի ծննդյան երգը) ևպատմականավանդական՝ «վիպասանների երգեր», «թվելյաց երգեր»,Արտաշեսի ու Սաթենիկի և Արտաշեսի ու Արտավազդի մասին երգերը։

Բանավոր աղբյուրների տարատեսակ են տոհմական ասքերը՝ նախարարականտներում սերնդեսերունդ հաղորդվող ու հետզհետե ձևափոխվող ուգունազարդվող ավանդությունները, որոնք պատմում են տոհմի ծագման ուառավել աչքի ընկնող ներկայացուցիչների շուրջը հյուսված պատմություններ(Մամիկոնյան տոհմի գալստյան մասին ավանդությունը)։

Որոշակի դեր են խաղացել «Հայոց պատմության» կերտման մեջվավերագրական աղբյուրները։ Առաջին հերթին պետք է նշել Արշակունիթագավորների կողմից պարբերաբար կազմվող «Գահնամակը»՝նախարարական տների ցանկը, որտեղ թվարկվում են նախարարական տները՝ըստ իրենց հզորության և ազդեցության աստիճանի։

Վավերագրերի մի այլ տեսակ՝ վիմական արձանագրությունները, միշտ եղել ենպատմահոր ուշադրության կենտրոնում թե՛ այն դեպքերում, երբ դրանք նրահամար անընթեռնելի էին, օրինակ, ուրարտական սեպագիրարձանագրությունները, որոնք նա հիշատակում ու նկարագրում է,վերագրելով Շամիրամին, և թե մանավանդ այն պարագաներում, երբ նրանցբովանդակությունը նրան մատչելի էր, օրինակ, Գառնիում Տրդատ թագավորիթողած հունարեն արձանագրությունը։

«Հայոց պատմությունը» ներկայիս տեսքով բաղկացած է 3 գրքերից։ Առաջինգիրքը կազմված է 32 գլխից և ունի «Հայոց մեծերի ծննդաբանությունը»վերնագիրը: Այն փառաբանում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկնահապետներին և Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծթագավորներին։

Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորությանշրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը և երկրումքրիստոնեությունը որպես պետական կրոն հաստատվելը։

«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքըբաղկացած է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետոՀայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը,Սահակ Պարթևի (439թ.) և Մեսրոպ Մաշտոցի (440թ.) մահը։

Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնքունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունը» ավարտվում է նշանավոր«Ողբով»։ Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որԽորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև ԲյուզանդիայիԶենոն կայսեր ժամանակը (474-475թթ., ապա՝ 475-491թթ.), այսինքն՝ երկնունեցել է նաև չորրորդ մաս։ «Հայոց պատմության» չորրորդ գրքի գոյությանհարցը հայագիտության վիճելի խնդիրներից է։

Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսում էԱրարչագործությունից և հայոց նահապետ Հայկի կողմից աշխարհիպատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմից ևԽոշապի ճակատամարտից (Ք. ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իրանկախությունն է պահպանում Հայկյան ցեղը, այլև ազատագրվում է բռնակալԲելի կողմից ստրկացված ողջ մարդկությունը։ Գրքի բովանդակության էականգիծը հայրենասիրությունն է, որը ներկայացվում է որպես պետականությանձգտման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափար։Պատմահոր նպատակն է ժամանակակիցների մեջ արթնացնել ազգային,հայրենասիրական ոգի, մղել նրանց ազատագրական սխրանքի։ Խորենացինհայ ժողովրդի ծագումը կապում է աստվածաշնչյան «արդար և կատարյալ»մարդու՝ Նոյ նահապետի սերնդի հետ:

Պատմահայրը հայոց անցյալից ընտրում և ներկայացնում է հատկապես քաջ ուկորովի առաջնորդների։ «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ ՀայկԱրամՏիգրան, – ասում է հեղինակը, – քանզի քաջերի սերունդները քաջերնեն, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես կամենում է՝ թող կոչի։»

Խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրիստոնյա եպիսկոպոս Խորենացուիդեալականացրած հայ առաջնորդներից ու թագավորներից (Հայկ, Արամ,Տիգրան) ոչ մեկը քրիստոնյա չէ։ Ավելին, Պատմահայրը նշում է, որ այս երեքըարյունով հայ էին։ Այս ամենը խոսում է Խորենացու ազգային ուժեղզգացումների, վերկրոնական և համազգային դիրքորոշման, ինչպես նաև՝ հայքաղաքական մտքի մեջ Խորենացու՝ որպես ազգայնականության հիմնադրի,բացառիկ դերի մասին։

Խորենացին բացառիկ նշանակություն է տալիս պատմագրական երկերիստեղծմանը։ Այդպիսի գրվածքների ընթերցմամբ «աշխարհում կարգերիգիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր սովորում», ասում էԽորենացին։ Հայոց անցյալի մասին երկեր ստեղծելու անհրաժեշտությունըԽորենացին հիմնավորում է նաև իր հայտնի բացատրությամբ. «Թեպետ մենքփոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտարթագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատգործեր են կատարվել՝ գրի ու հիշատակության արժանի…»։

Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ են պահպանվել մի շարք նմուշներհայ հնագույն հոգևոր մշակույթից՝ հեթանոսական կրոնից և ժողովրդականբանահյուսությունից։ Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ, Տորք, Աստղիկ անունները ևնրանց հետ կապված առասպելները հայերի հեթանոսական կրոնի ևհավատալիքների հնագույն շերտից եկող նմուշներ են, որոնք ցույց են տալիս,որ դեռևս Արամազդի, Վահագնի, Անահիտի, Միհրի և մյուս իրանականաստվածանուններ կրող աստվածներից կազմված հայկական պանթեոնիցառաջ հայերն ունեցել են մի նախնական, առավել հին պանթեոն, որնարգասիքն է նրանց հնագույն ինքնատիպ մշակույթի։ Հազարամյակներիխորքից Խորենացին փրկել ու մեզ է հասցրել Վահագն աստծու ծննդյան երգը։

Սրանից ոչ պակաս կարևոր են Խորենացու պահպանած հնագույնժողովրդական բանահյուսության նմուշները, որոնք վկայում են, որ «Սասնածռերից» առաջ հայերը ունեցել են ավելի հին էպոս և էպիկական երգեր։Խորենացին ներկայացնում է դրանք հենց այն տեսքով, ինչպես որ լսել էժողովրդական երգիչներից՝ գուսաններից։ «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» և այլ էպիկական երգերի նրա մեզ հասցրածհատվածները ոչ միայն բանահյուսության, այլև 5-րդ դարից շատ ավելի վաղհայոց լեզվի վիճակն արտացոլող նմուշներ են։

Տարածել`
Share

You may also like...