Ինչու է հետաձգվում «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի տոմսերի վաճառքը

Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովն որոշում է ընդունել, որի համաձայն Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է չեղյալ հայտարարել գնումների ընթացակարգը: Որոշման հետևանքով «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի տոմսերի վաճառքն անորոշ ժամանակով հետաձգվել է:
Տոմսերը պետք էվաճառվեին փետրվարի 6-ից:
«Հույս ունենք, որ տոմսերի վաճառքը կսկսվի այս ամսվա ընթացքում, մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է հեռուստաընկերության գործադիր տնօրենը:
«Եվրատեսիլ»-ի պրոդյուսերն ասել է, «հիասթափվել է, որ տոմսերի վաճառքի մեկնարկը հետաձգվում է»:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնելու է Արծվիկը: