Թե ինչու են խենթ կանայք ամենալավը

newsline.am -ը գրում է՝
Դուք հանդիպո՞ւմ եք մի կնոջ, որը երբեմն ձեզ վախեցնում է: Նա վստահորեն արտահայտում է իր կարծիքը բոլոր հարցերում և պաշտպանում իր համոզմունքնե՞րը: Նա չի՞ դադարում զարմացնել ձեզ ամեն օր:
Այդ դեպքում դուք, հնարավոր է, հանդիպում եք «խենթ» կնոջ հետ, որը շատ էմոցիոնալ է, ստեղծագործ…
Նրանք միշտ այն կանանց շարքերում են, ով ծիծաղում է բոլորից ավելի բարձր և երկար, հաճախ են փոխում իրենց կարծիքը:
Նրա հետ սիրում են երկար խոսել երեկույթների ժամանակ և քննադատել նրա գնալուց հետո: Նրանք ունեն հարուստ կենսական փորձ և շատ պատմություններ: Նրանցով հիանում են և նրանց մասին բամբասում են:
Աչքերի մեջ եղած կայծով կանանց կարող ենք անվանել «խենթ», «խելագար»: Բայց եթե խենթ չեք ապա ինչպիսի՞ն եք. սովորակա՞ն, ձանձրալի՞: Եթե այն կինը, ով սիրում է ասել այն ինչ մտածում է և կյանքից ստանում է առավելագույն հաճույք, խելագար է, ապա ինչպիսի՞ն է նորմալը:
Եվ այսպես ահա, թե ինչ է նշանակում խենթ…
Սա նշանակում է, որ նա աշխույժ է
Եթե հետաքրքրությունը և կիրքը կանանց խենթ են դարձնում, ապա այո, նրանք խելագար են:
Խենթ կինը պարզապես ցանկանում է ապրել պահով և արտահայտել իր զգացմունքները:
Նա բավականաչափ համարձակ է՝ լինելու համար այնպիսին, ինչպիսին կա
Նա հոգնել է ձևացնելուց, թե իր համար միևնույն է: Նրան հուզում է ամեն ինչ: Փոքրիկ թռչունը պատուհանի այն կողմում, շունը, ում նա երեկ էր տեսել, նրա կոլեգան:
Նա անհանգիստ է, զգացմունքային, նա սիրահարված է ամեն ինչին և բոլորին:
Նա չի վախենում մարդկանց ներկայանալուց այնպիսին, ինչպիսին կա:
Նա չի վախենում երազելուց
Նրա համար կարևոր չէ, թե ինչ են իր մասին մտածում ուրիշները: Նա չի վախենում մարդկանց ասելուց այն ամենը, ինչ նա ուզում է և սպասում է կյանքից:
Նա չի վախենում իր առաջ այնպիսի նպատակներ դնելուց, որոնք ուրիշները կարող են անիրական համարել: Նա չի վախենում իր գաղափարներից, մտքերից, որոնք ինչ-որ մեկի համար կարող են անսովոր լինել: Եվ նա այնքան համարձակ է, որ ունակ է լսելու ձեր քննադատությունը:
Նա կարող է սիրել
Այսօր բոլորն այնքան ագահ են էմոցիաները և զգացմունքները արտահայտելու հարցում, բայց միայն ոչ նա…
Նա ցույց կտա, թե ինչ է զգում: Լինի թանգարանում իր սիրած կտավի դիմաց կանգնած, թե փողոցով քայլելիս՝ անտունին խղճալիս:
Նա գիտի ապրել և օժտված է սիրելու տաղանդով:
- Previous ԱՄՆ-ից ժամանած երաժիշտներ Թամար Կապրելյանը, Բեն Մուդին և Էնդրյու Ֆոքսը խոսում են Nvak նախագծի և Հայաստանից ստացած տպավորությունների մասին
- Next Տիգրանակերտում պեղումները վերսկսվել են