Ինչո՞ւ լքեցին Գրիգորի Լեպսին

Ռուս էստրադային ինքնատիպ երգիչ  Գրիգորի Լեպսից, հեռացել է  պրոդյուսերական կենտրոնի ամբողջ թիմը: Այս մասին հայտնում է  life.ru-ն:

Տեղեկությունը հաստատել են կենտրոնի ղեկավարներ Ալեքսանդր Նիկիտինն ու Մայա Սերիկովան: Այսպիսի որոշում ընդունվել է  Լեպսի հետ միասին:  Կենտրոնը սակայն կավարտի երգչի հետ սկսած բոլոր նախագծերը, կկատարի ստանձնած բոլոր պարտականությունները:

Նիկիտինն ու Սերիկովան հրաժարվել են գաղտնազերծել համագործակցության դադարեցման պատճառները: Նրանք կշարունակեն սակայն իրենց ընկերական  հարաբերությունները:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed