Ինչո՞ւ են հաճախ թմրում մեր վերջույթները

Այսօրվա գերռիթմիկ կյանքը շատերին է հասցնում  գերհոգանածության, որոնք յուրաքանչյուրի մոտ տարբեր արտահայման ձևեր կարող են ունենալ: Որոշ մարդկանց մոտ դա ի հայտ է գալիս երկարատև քնի տեսքով, ոմանց մոտ՝ մարմնի տարբեր հատվածներում առաջացած ցավի  տեսքով: Պատճառներից մեկն էլ նաև վերջույթների թմրածությունն է. մարդը կարող է իրեն վատ զգալ և մարմնում թմրություն ունենալ արյան վատ շրջանառության դեպքում: Կատարելապես առողջ մարդը կարող է ունենալ նման զգացողություն նյարդերի կծկման ժամանակ` ուսերի կամ ծնկի շրջանում: Նման գործողությունները հանգեցնում են այն բանին, որ մատակարարումը նյարդային հանգույցներին ընդհատվում է: Երբ ճնշումը դադարում է, նյարդերը կտրուկ թարմացնում են հաղորդումը, որն էլ առաջացնում է թմրածություն, ու այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել լիարժեք զգայունությունը: Որպես կանոն, այդ գործընթացը տեւում է ոչ այնքան երկար:

Տարածել`
Share

You may also like...