Ինձ ցեղասպանության թեման ծանոթ է ո՚չ միայն պատմությունից. Դիմա Բիլան

«Ինձ այս թեման ծանոթ է ոչ միայն պատմությունից»,-հարցազրույոցներից մեկում նշել է Դիմա Բիլանը: Երգիչը պատրատվում է տեսահոլովակ նկարահանել հայոց ջարդերի մասին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Մայրիկիս տատը՝ Շուշան Տիգրանի Քրունին, 13 տարեկան աղջիկ էր, երբ փրկվեց մահից: Նրան փրկել են հնադավան ռուսները, որոնք ևս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, մայրիկիս տատը մահացել է նախքան իմ ծնվելը, բայց մորս պատմելով՝ տատիկը ողջ կյանքում փնտրել է իր բարեկամներին՝ չիմանալով, թե արդյոք ո՞ղջ են նրանք, թե՞ մեռած»,- անկեղծացել է Բիլանը МУЗ ТВ-ին տված հարցազրույցում:

Ըստ աղբյուրի՝ տեսահոլովակի նկարահանումների որոշ մասեր կնկարահանվեն Արարատյան դաշտավայրում:

Նշվում է, որ երգն արդեն գրված է, մինչդեռ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները դեռևս շարունակվում են:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա ապրիլին ու նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed