Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը. Գրիգորի Լեպս

РИА Новости –ի փոխանցմամբ Գրիգորի Լեպսը  հանդես է եկել  Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում: Ռուս արտիստը կատարել է իր լավագույն հիթերը:

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ համերգն սկսելուց առաջ Լեպսը հայտարարել է, որ կկատարի ժողովրդի կողմից ամենասիրված ու հայտնի երգերը՝ ռուս զինծառայողներին ուրախացնելու համար:

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Ես անկեղծորեն երախտապարտ եմ այս տղաներին: Քանի որ, ինքներդ եք հասկանում, կցանկանայինք, որ կորուստներ չլինեն, և նրանք բոլորը վերադառնան իրենց տները, իրենց կանանց, քույրերի, եղբայրների, երեխաների մոտ»,-ասել է նա:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed