Ինձ համար կարևոր է շատ երգի խորհուրդը. Սիբիլ

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը հոկտեմբերի 14–ին Երևանում կներկայացնի իր նոր տեսահոլովակը:

«Վանայ լիճին…» կոչվող երգը և տեսահոլովակը ներկայացնում են հայի հույզերն ու կարոտը իր հոգևոր հայրենիքի հանդեպ: Երգը զրույց է Վանա լճի հետ։

«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է տեսահոլովակի շնորհանդեսից իր սպասումներով.

«Ուրախ եմ վերջապես տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել: Հուսամ այն կարժանանա երաժշտասերների հավանությանը: Ինձ համար կարևոր է շատ երգի խորհուրդը: Երգը Վանա լճի մասին է, ուստի աշխարհի բոլոր հայերի կարոտի մասին է»-նշել է երգչուհին:

 

 

Նյութի աղբյուրը՝  armedia.am

Տարածել`
Share

You may also like...