Ինդոնեզիայում օծել են Կույս Մարիամի ամենաբարձր արձանը

Առնվազն 30 մարդ էր հավաքվել Յավա կղզում գտնվող Ամբարավա քաղաքի Մարիամի քարանձավում, որպեսզի մասնակցեին աշխարհում Կույս Մարիամի  ամենաբարձր արձանի օծմանը:

Պատարագին մասնակցել է 7 եպիսկոպոս եւ 15 հոգեւորական, այնուհետեւ արքեպիսկոպոս Յոհանես Փուջասումատրան ամբարձիչ կռունկի օգնությամբ 42 մետրանոց քանդակը ցողել է սուրբ ջրով, հաղորդում է AsiaNews-ը:

Աստվածամոր արձանը, որն իր չափերով համեմատելի է Նյու Յորքի Ազատության արձանի հետ, պիտի մարմնավորի երկրում միջկրոնական երկխոսությունը: Արձանի բացման նախօրեին տեղի է ունեցել տարբեր կրոնների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում մահմեդականները քանդակի առաջ սուֆիական պար են կատարել:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ինդոնեզիայում օծել են Կույս Մարիամի ամենաբարձր արձանը”

Leave a Reply

Your email address will not be published.