Ինգա և Անուշ Արշակյանների «հեղափոխական» նոր նախագիծը

«Բավական հետաքրքիր նախագիծ ենք ձեռնարկել այս տարի, լի ենք մեծ սպասումներով»։
Ինգա և Անուշ Արշակյաններն իրենց նոր նախագծի փակագծերն առայժմ չեն ցանկանում բացել. «Անգամ ոչ թե նորություն, այլ գուցե՝ հեղափոխություն երաժշտական աշխարհում. համերգ սիմֆոնիկ նվագախմբի ու լուրջ երաժիշտների մասնակցությամբ»,-ասաց Ինգա Արշակյանը:

Մշակույթի նախարարի հետ քննարկված ծրագիրը ևս առայժմ գաղտնազերծման ենթակա չէ՝ «մինչև նշմարվի սկիզբը»:
«Մենք գիտեինք նախարարի մարդկային փայլուն տեսակի մասին, բայց չգիտեինք, որ նա մշակույթի նվիրյալ է, որին երկար տարիներ սպասում էինք ոչ միայն մենք, այլև մշակույթի շատ ու շատ գործիչներ: Իսկապես երջանիկ ենք, որ մշակույթի նման նախարար ունենք»,-ասաց Անուշ Արշակյանը:

Աղջիկների հետ զրուցեցինք ոլորտի խնդիրների, երաժշտական խոտանից ձերբազատվելու, նրբաճաշակ ունկնդրի քիմքին հաճո երաժշտություն մատուցելու անհրաժեշտության մասին:
«Կոմիտաս, Խաչատրյան. մեր ականաջներում նրանք մանկուց են հնչել ու մեր արյան մեջ են մտել՝ հանգիստ, աստիճանաբար: Պետք չէ արհեստականորեն խեղդել այն, ինչը մեր էության բնական մասն է կազմում: Ի վերջո, ունկնդիրը պետք է նաև ընտրության հնարավորություն ունենա, ինչից շատ հաճախ զրկված է»,-ասաց Անուշ Արշակյանը:

Հեղինակ՝ Ալիսա Գևորգյան

Տարածել`
Share

You may also like...