Իմ ստեղծագործական լռությունը կապված է Հայաստան ճանապարհորդություններով. Սիբիլ

Թուրքական պարբերականն անդրադարձել է ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուին՝ նրան անվանելով թուրք և հայ ժողովուրդների մշակույթի գեղեցկագույն անուններից մեկը:

«Մենք այս հողերում դարեր շարունակ միասին ենք ապրում: Կողք կողքի, նույն երկնքի տակ, դարեր շարունակ միասին ենք: Այսօր կողքիս Սիբիլը կա: Կա, որովհետև թուրքերի և հայերի մշակույթի գեղեցկագույն անուններից մեկն է: Նրա հանդեպ մեր հետաքրքրությունն առաջացրել է նրա՝ ազգային ու միջազգային հաջողությունը, իր մայրենի լեզվի հանդեպ անթաքույց սերն ու իր հայրենի հողից ունեցած մեծ ոգեշնչումը», – ասված է հոդվածում:

Թուրքական պարբերականի հետ զրույցում ստամբուլահայ երգչուհին պատմել է, որ իր ստեղծագործական լռությունը կապված է վերջին շրջանում Հայաստան ճանապարհորդություններով:

 

«Այնտեղ աշխատեցի նոր նախագծերի վրա: Այնտեղ կազմեցի մի խումբ, որում ներգրավված են մեկը մյուսից տաղանդավոր երաժիշտներ: Մոտ ապագայում անակնկալներ կլինեն», – պատմել է Սիբիլն ու ընդգծել, որ Հայաստանն, ըստ իրեն, մշակութային ոլորտում իր համար շատ հաջողակ երկիր է:

«Այն, որ Երևանն արվեստի իսկական քաղաք է, դուք կարող եք հասկանալ, երբ տեսնեք տեղի հուշարձանները, մշակութային միջոցառումներն ու դրանց այցելող մարդկանց քանակը», – թուրքական պարբերականի հետ զրույցում նշել է ստամբուլահայ երգչուհին և հավելել, որ իր համար շատ կարևոր է նաև հայկական երաժշտությունը տարածել թուրք հասարակության շրջանում:

Image may contain: 1 person

Նշենք, որ Սիբիլ Բեքթորոսօղլուն ծնվել և ապրում է Ստամբուլում: Սկսել է երգել փոքր հասակից՝ եկեղեցական «Սուրբ Վարդանանց», այնուհետև` հայկական Սահակյան վարժարանին կից երգչախմբում։

2010 թ. նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Նամակ» և այլ երգերը։ Այն մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում։

«Նամակ»-ի հիման վրա տեսահոլովակը նկարահանվել է Օզքան Աքսուլառի՝ Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայալեզու տեսահոլովակն էր, որ ցուցադրվեց թուրքական պետական հեռուստատեսությամբ:

Image may contain: 1 person

Ստամբուլահայ Սիբիլը, մինչ օրս հավատարիմ մնալով իր սկզբունքին, երգում է բացառապես հայերեն:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed