Իմ ուժն իմ թուլությունն է. Իվետա Մուկուչյան

«Իմ ուժն իմ թուլությունն է քո կողքին,
Մոտ լինելս հեռավորության վրա է միայն,
Սևն ինձ համար նոր սպիտակն է քո հոգու գույների մեջ,
Ձգողության ուժը սրտիս միայն սիրո անկշռության մեջ եմ զգում,
Ես զգում եմ, որ սիրահարվել եմ քեզ»,- գրել է Իվետան:

Երգչուհու նոր երգի  խոսքերի  հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Շուտով երգչուհին կներկայացնի այս երգի տեսահոլովակը:

Ինչպես հայտնում է news.am-ը, տեսահոլովակի  ռեժիսորն Արեն Բայադյանն է:

Թեև Իվետան դեռ չի հստակեցնում  երգի թողարկման հստակ ժամկետները, սակայն ըստ նախկին գրառումների երգչուհին ևս անհամբեր այդ օրվան է սպասում. «Դժվար է համբերատար լինել, երբ նոր երգը, որը ես եմ հեղինակել, թողարկվելու ճանապարհին է։ Չեմ համբերում, թե երբ եմ ներկայացնելու ձեզ իմ փոքրիկին :)…»։

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed