Իմ հագուստը կարող է փոխել մարդկանց տեսքը. այսօր ծնվել է Ջորջիո Արմանին

Այսօր իր ծննդյան 82-ամյակն է նշում իտալացի դիզայներ եւ բիզնեսմեն, Armani առաջատար բրենդի հիմնադիր Ջորգիո Արմանին: Արմանիի ճաշակը գնահատում են ոչ միայն նորաձեւության, այլեւ կինոարտադրության աշխարհում:
Նա աշխատել է «Անծանոթների հանգստությունը», «Անհասանելիները», «Մատրիցա» եւ այլ հայտնի ֆիլմերի հագուստների վրա:
Էլ ով, եթե ոչ Արմանին կարող է լավագույնս խոսել ոճի եւ նորաձեւության մասին:
Ճանաչված դիզայների հայտնի մեջբերումները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Ոճի եւ նորաձեւության միակ տարբերությունը որակն է»:
«Ես կարծում եմ` իմ հագուստը կարող է փոխել մարդկանց տեսքը` նրանց հաղորդելով ինքնավստահություն եւ լավ զգացողություններ»:
«Անգամ իմ ամենահամարձակ երազանքներում ես չէի էլ կարող ենթադրել, որ մի օր դիզայներ եմ դառնալու»:
«Ջինսերը նորաձեւության մեջ համարվում են ժողովրդավարության խորհրդանիշ»:
«Բացառիկ բան ստեղծելու համար մտքիդ յուրաքանչյուր բջիջը պետք է կենտրոնացած լինի ցանկացած դետալի վրա»:
«Ես միշտ կարծել եմ, որ շապիկները նորաձեւության Ալֆան եւ Օմեգան են»:
«Իրականում, ինձ ուրախացնում է շուկայում կեղծ Armani-ների քանակը: Դա փաստում է այն մասին, որ ես պահանջված եմ ամբողջ աշխարհում»:
«Իմ մանկությունն ուրախ չի անցել»:
«Պատերազմն ինձ սովորեցրեց` ամեն ինչ չէ, որ գլամուրային է»:
«Քեզ կարող է թվալ, թե արդեն ամեն ինչ արել ես, սակայն մամուլն ու հասարակությունը միշտ ավելին են սպասելու քեզանից»:
«Իրականում այնքան շատ բաներ պետք է հաշվի առնել կյանքում. մամուլ, հասարակություն, սեփական սկզբունքներ: Երբեք քեզ կատարյալ չես զգում»:
Սյունե Առաքելյան
NEWS.am STYLE
- Previous Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ընտանեկան պանորաման)))
- Next «Ortus» ձայնասկավառակի շնորհանդես-համերգը Երևանում