«Իմ թատրոն Արագածավան» թատերախմբը հանդես եկավ մայրաքաղաքում

Երևանի  պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ «Օզի հրաշագործը» բեմադրությունը (ըստ Լայմա Ֆրենք Բաումի)՝  Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներառական «Իմ թատրոն Արագածավան» թատերախմբի սաների մասնակցությամբ։

Ներկայացումը նվիրված էր  Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։

Նշենք, որ «Իմ թատրոն» թատերախումբը գործում է 2016 թ. մարտից և համախմբում է համայնքի 20 երեխաների և պատանիների, բեմադրող ռեժիսոր Մարինե Ասատրյան։

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed