Իմաստություն Եգիպտոսից

Երկրի խաղաղությունը արդարության մեջ է։

Եթե չարիքը չկանխես, այն կկրկնապատկվի։

Կնոջ իրական գեղեցկությունը նրա բնավորությունն է եւ նրա խոսքերը։

Ինչպես ծառին զարդարում են տերեւներն ու պտուղները, այնպես էլ՝ տղամարդուն իր երեխաներն ու կինը։

Ես չափեցի քարերի ծանրությունը, բայց ավելի ծանր բան չգտա, քան փեսան՝ աներոջ տանն ապրող։

Ես բարձրացրի երկաթ, բայց զրպարտությունից ծանր բան չգտա։

Պետք չէ շատ հաճախ հյուր գնալ ընկերոջը, որ նա չսկսի ատել քեզ։

Որպեսզի պահես ընկերներիդ, պետք է կարողանալ ներել։

Իսկական մեծ մարդը ժլատ չի կարող լինել։

Մի ուրախացիր ինչ-որ բանի համար, որը դեռ չի եղել։

Հիմար մարդու չար խոսքը սուր է, որ կտրում է իր ապագան։

Քննադատիր ինքդ քեզ, որպեսզի դա չանեն ուրիշները։ Աստված ավելի շատ սիրում է այն մարդկանց, ովքեր բարի են աղքատների նկատմամբ, ոչ թե նրանց, ովքեր շողոքորթում են իրեն։

Երբեք մի հպարտացիր քո գիտելիքներով եւ միշտ խորհուրդ հարցրու իմաստունից։

Շտապողը երբեք չի իմանա ճշմարտությունը։

Որեւէ մեկին չարիք մի պատճառիր, քանի որ կգտնվի մեկ ուրիշը, որ քեզ հետ նույն կերպ կվարվի։

Հետեւիր սրտիդ, քանի դեռ գոյություն ունես։

Եթե դու բարձր խավի մարդ ես, տուն ստեղծիր, կին ունեցիր եւ սիրիր նրան։

Կերակրիր նրան եւ հագցրու, օծիր մարմինը անուշահոտ յուղով եւ մի վիճիր նրա հետ, այդ կերպ նա քեզ մոտ երկար կմնա։

Մի սովորեցրու նրան, ով չի ցանկանում քեզ լսել։

Նյութը ՝ Աշխեն Քեշիշյանի

Աղբյուրը՝ hraparak.am

Տարածել`
Share

You may also like...