Իզմիր քաղաքում կայանալիք կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին կմասնակցի նաև Հայաստանը

Թուրքիայի Իզմիր քաղաքում նոյեմբերի 1-ից 6-ը կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցի նաև Հայաստանը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Hurriyet» թերթի կայքին Փառատոնի «Ոսկե կատու» մրցանակները բաշխվում են անիմացիոն, վավերագրական, փորձարարական և գեղարվեստական անվանակարգերում:

Նշվում է նաև, որ մրցութային ծրագրում ընդգրկվել է 400 կարճամետրաժ ֆիլմ 78 երկրից, այդ թվում Իրանից, Գերմանիայից, Հայաստանից, Իտալիայից, Կուբայից, Աֆղանստանից, Ճապոնիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԵՄՆ-ից, Եգիպտոսից, Չինաստանից, Իրաքից:

 

Նյութի աղբյուրը՝ armedia.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed