Ի՞նչ վիճակում է գտնվում հայկական կինոժառանգությունն այսօր

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), AFG Film Club-ը և «Friends of Walerian Borowszyk» ասոցիացիան օրերս ներկայացրեցին Դանիել Բըրդի «Ֆիլմերի վերականգնման գրառումներ» զրույցը։ Դանիելն անցյալ մի քանի տարիներին ի թիվս այլ ֆիլմերի ներգրավված է եղել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի վերականգնման աշխատանքներում, որը վերջերս թողարկվել է նաև Blu Ray ձևաչափով։ Հանդիպում-զրույցից հետո Դանիել Բըրդը ցուցադրեց «Նռան գույնի» վերականգնված Blu Ray նոր ձևաչափով տարբերակը։

Ելնելով միջազգային թվայնացման ստանդարտներից, այս պահին կարելի է միայն մեկ հղում անել՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969թ, Հայսատան, Հայֆիլմ, գունավոր, 77 րոպե) ֆիլմին: Վերականգնվել է Cineteca di Bologna/L’Immagine Ritrovata լաբորոտորիայում, The Film Foundation’s World Cinema Project-ի (http://www.film-foundation.org/world-cinema?sortBy=director&sortOrder=1&page=2) կողմից՝ համագործակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ռուսաստանի Gosfilmofond-ի: Թվայնացումը ֆինասավորվել է Material World Charitable Foundation-ը: Ֆիլմի երկու տարբերակն էլ վերականգնված են. մի տարբերակը հայտնի է որպես փարաջանովյան տարբերակ, իսկ մյուսը՝ Յուտկևիչի: Վերականգնումը տեղի է ունեցել 35 մմ նեգատիվից, որը տրամադրել են Ռուսաստանի Gosfilmofond-ը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Gosfilmofond-ում ժապավենը բարձրորակ սքան են արել, իսկ հետագա աշխատանքները կատարվել են L’Immagine Ritrovata լաբորատորիայում:

Ըստ պայմանագրի՝ The Film Foundation-ը ֆիլմը ցուցադրելու իրավունք է ձեռք բերում ոչ կոմերցիոն նպատակներով և մասնակցում է կրթական, ճանաչողական ծրագրերի ամբողջ աշխարհում: The Film Foundation-ը ոչ կոմերցիոն ընկերություն է, որը հիմնադրվել է 1990-ին աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի կողմից: Կազմակերպությունը համագոծակցում է համաշխարհային կինոարխիվների հետ և առայսօր վերականգնել է 700-ից ավել լիամետրաժ ֆիլմեր: Ֆոնդը գործում է նվիրատվությունների հաշվին սկսած՝ 1$-ից մինչև 1 000 000 $ ԱՄՆ դոլար: Մեկ կադրն արժե մեկ դոլար և ցանկացած մարդ կարող է նվիրատվություն անել: The Film Foundation-ն ունի ռեժիսորների խորհուրդ, որոնք կայացնում են այս կամ այն ֆիլմի վերականգնման որոշումը և իրագործված աշխատանքները տարեկան հաշվետվությունները տեղադրվում են կայքէջում, օրինակ 2014-ի հաշվետվությունը՝ http://www.film-foundation.org/contents/reports/2014/2014.pdf:

 

Նյութի շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում

Աղբյուրը` kinoashkharh.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed