Ի՞նչ հագնել Ամանորին. Ներկայացնում է ManeHblog-ը

Ամանորյա տոնակատարություններին ընդառաջ, այս հարցը հուզում է գրեթե բոլորին, ոմանք առաջնորդվում են նորաձև թրենդներին հետևելով,ոմանք նախընտրում են հետևել ոճաբանի խորհուրդներին, իսկ ոմանք էլ դիմում են աստղագուշակների օգնությանը, հավատալով, որ տարվա խորհրդանիշի ճաշակին համապատասխան հագնվելը եկող տարում անպայման հաջողություն կբերի նրանց։

7fd3337321a886347b48ab7d46bd69c0Ըստ չինական օրացույցի, 2017-ը կրակե աքլորի տարի է,և հաշվի առնելով, որ աքլորը բնավորությամբ ինքնավստահ, վառ և հաղթանակներ սիրող կենդանի է (մի խոսքով կրակ) ամանորի գիշերը պետք է լինել վառ և ներկայանալ ընդգծված անհատականությամբ։Ընդհամենը պետք է ընտրել թրենդներից ձեզ համապատասխանը և միևնույն ժամանակ ունենալ վառ և շքեղ տեսք․ դուք միանգամից և՛ կբավարարեք կամակոր աքլորի ցանկությունները, և՛ կլինեք նորաձև։

8fe9124eca1aa4b724373caf65cb8d9cԱյս ամանորը դիմավորելու ամենահարմար գույներն են կարմիրը իր բոլոր երանգներով, դեղինի և ոսկեգույնի երանգները,կապույտը և կանաչի կապտավուն երանգները: Կարող եք կրել բոլոր այն գույները և երանգները, որն ունի կրակը։ Կտորներից նախընտրելի են թավիշը,ատլասը,ժանյակը. այստեղ կարևոր է, որ կտորը շատ շքեղ լինի։

v_chem_vstrechat_2017_01

Լավագույն ընտրություն կլինեն թեթև և ռոմանտիկ զգեստները. կարևորը, որ  դուք ձեզ լավ զգաք ձեր ընտրած հագուստի մեջ։ Զգեստի ընտրման հարցում ամենակարևոր չափորոշիչը հարմարավետությունն է,սակայն այն չպետք է լինի շատ հասարակ։ Զգեստը կարող է զարդարված լինել փետուրներով, փայլերով և ժանյակով։

963c910446d149d707350cc8f419facf-1

Իսկ դասականի սիրահարները կարող են հավատարիմ մնալ սևին և սպիտակին՝ դրանք համադրելով վառ էլեմենտներով։

Knar Jouette
8fe9124eca1aa4b724373caf65cb8d9c

 

 

a9ad1ee621b4ad4eaa3e0f405f3529c9 36fd10f3a4d27f2a138a4c60ec9a3d1b 24ac35c6dd7e582ad3cfb2448181fdbc c1e71e4fd13a4348e3c6c22e9e1634b0

 

 

Նյութի աղբյուր՝  Manehblog.com

Տարածել`
Share

You may also like...