Ի՞նչ գրականություն են նախատեսում հրատարակել առաջատար հրատարակչությունները

 

Ամեն տարի հրատարակչությունները տարբեր հրատարակություններ են պատրաստում ընթերցողի համար՝ ավելացնելով հայերեն ոչ միայն տեղական, այև՝ թարգմանական գրականության ցանկը և ընթերցողին հնարավորություն են ընձեռում նորովի ընթերցել ոչ միայն ժամանակակից, այլև արդեն ծանոթ հեղինակաների: Օրինակ  «Զանգակ» հրատարակչությունը  պատրաստվում է հրատարակել Արամ Արսենյանի թարգմանությամբ  ամերիկյան դասական մի գործ՝ նոբելյան մրցանակակիր Ջոն Ստեյնբեքի «Ցասման ողկույզները»,  նաև՝ Ալվարդ Ջիվանյանի թարգմանությամբ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակն» ու  «Խորհրդավոր պարտեզը» գրքերը :

Հրատարակչության մասնագետի խոսքով լույս կտեսնեն նաև Նոդար Դումբաձեի «Հավերժության օրենքը» ու  «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» գրքերը,

Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը և  «Եղեռնազոհ գրողներ» մատենաշարով լույս կտեսնի Արտաշես Հարությունյանի ընտրանին: Ա.Նիկողոսյանի խոսքով՝ տարեկան մոտ 150 գիրք են հրատարակում:

Իսկ ահա մեկ այլ հրատարակչության խմբագրի հավաստիացմամաբ «Գրքերը ընտրվում են մեր հրատարակչական քաղաքականությանը, այն է՝ լրացնել հայ թարգմանական դաշտի բացերը, հրատարակել ու հանրահռչակել ժամանակակակից հայ լավագույն գրողներին»,- նշում է «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Ա. Նիկողոսյանը:

 

Վերջին հաշվով, բոլոր գրքերն էլ գալիս են լրացնելու տարիների դաշտում առաջացած բացը՝ համալրելով ոչ միայն դասական, ժամանակակից և այլև թարգմանակն գրականության հրաշալի օրինակներով: Ինչպես հավաստիացրեց  «Էդիթ Պրինտ»-ի տնօրեն Մ. Կարապետյանը, հրատարկման համար գրքերն ընտրում են հեղինակների հետ միասին քննարկումների արդյունքում, հետևում են շուկային, գրադարանների պահանջարկին, ինչպես նաև նոր գործեր են հրատարակում:տարեկան 300 անուն գիրք է հրատարակում:

 

Նյութը՝  menq.org

Աղբյուրը՝ panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed