Ժերար Դեպարդիեն Ռուսաստանի մասին գիրք կգրի

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն ռեստորան կբացի Մոսկվայում, որտեղ նրա երկրպագուները կկարողանան համտեսել իր սիրելի ճաշատեսակները։ Այնուհետև դերասանը մտադիր է գիրք թողարկել, որը, հեղինակի խոսքով, խոստանում է լինել անցնող տարվա գլխավոր գրական բեսթսելերը, գրում է Комсомольская правда-ն։
Արդեն հայտնի է գրքի անվանումը՝ «Անմեղը»։ Սյուժեն նվիրված է Ռուսաստանին։ Գրքում Դեպարդյոն ընթերցողների հետ կկիսվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման տպավորություններից, կանդրադառնա Ուկրաինայի և Ռուսաստանի փոխհարաբերությունների հարցին։ Ընդ որում՝ դերասանն անկեղծ զգուշացնում է, որ չի պատրաստվում վերլուծել իրավիճակը, այլ կպատմի իր սեփական զգացողությունների մասին։
Դեպարդյոյի մտերիմ ընկերը՝ Առնո Ֆրիլեն, ով և պատմել է լրագրողներին գրքի թողարկման մասին, վստահ է, որ ստեղծագործությունը հասարակական աղմուկ կբարձրացնի ոչ միայն Ռուսաստանում, այլև արևմտյան երկրներում։
- Previous Վերանվանվեցին Համազգային թատրոնն ու Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը
- Next «ՌեԱնիմանիան» այս տարի աննախադեպ թվով մասնակցության հայտեր է ստացել