Ժան Տեր-Մերկերյանի մարմինը բերել են հայրենիք. վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին

Ֆրանսիայի Մարսել քաղաքում սեպտեմբերի 30-ին մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին. ժամը 12:00-14:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարական հանձնաժողովից:

Հուղարկավորությունը՝  ժամը 14:00-ին,Երեւանի քաղաքային պանթեոնում:

Ծնվել է Մարսելում, 1935թ. հոկտեմբերի 5-ին: 11 տարեկան հասակում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց Մարսելում հանդես է եկել առաջին մենահամերգով` կատարելով Մենդելսոնի եւ Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ: 1948թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Հանդես է եկել Մենդելսոնի եւ Լալոյի կոնցերտներով, որից հետո նրան անվանել են «փոքրիկ հրաշք»: 1956թ. Պրագայում եւ 1961թ. Փարիզում արժանացել է առաջին մրցանակների: Դասավանդել է ԵրեւանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում: Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի ստեղծագործությունները:

1981թ. տեղափոխվել է ծննդավայր` Մարսել: Դասավանդել է տեղի կոնսերվատորիայում եւ համերգներով հանդես եկել հարեւան երկրներում, հատկապես` Պրովանսի քաղաքներում: 1988թ. Գյումրիի ավերիչ երկրաշարժից ու անկախության հռչակումից հետո, դարձյալ հայրենիքում հանդես է եկել համերգներով: 1971թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2015թ. պարգեւատրվել ՀՀ Պատվո շքանշանով։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ժան Տեր-Մերկերյանի մարմինը բերել են հայրենիք. վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին”

Leave a Reply

Your email address will not be published.