Ժան-Միշել Բասկիայի ինքնադիմանկարը վաճառվել է ռեկորդային 57,3 մլն դոլարով

Ամերիկացի նկարիչ Ժան-Միշել Բասկիայի դիմանկարը Christie’s-ի աճուրդում վաճառվել է  57,3 մլն դոլարով: Reuters-ը հայտնում է, որ դա Բասկիայի աշխատանքների համար ռեկորդային գին է:

Նկարն անվանում չունի, այն թվագրված է 1982 թվականով: Ակնկալվում էր, որ կտավը  կվաճառվի մոտավորապես 40 մլն դոլարով, բայց երկու «վճռական» գնորդ, որոնք հեռախոսով էին մասնակցում, վերջնական արդյունքը ռեկորդային արժեքի են հասցրել:

Բասկիան առաջին հայտնիությունը ձեռք է բերել որպես գրաֆիտիի նկարիչ, հետո իրեն դրսեւորել է որպես հաջողակ նեոէքսպրեսիոնիստ:

Ընդհանուր առմամբ աճուրդը Christie’s-ին  318,4 մլն դոլար է բերել: Չի հաջողվել վաճառել   60 լոտից ութը: Աճուրդին վաճառվել են Մարկ Ռոտկոյի, Քլիֆֆորդ Սթիլլի եւ այլ նկարիչների աշխատանքներ, հայտնում է Gazeta-ն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ժան-Միշել Բասկիայի ինքնադիմանկարը վաճառվել է ռեկորդային 57,3 մլն դոլարով”

Leave a Reply

Your email address will not be published.