Ժամանակն է, որ հայերը մոռանան Քարդաշյաններին՝ տեսադաշտում Իվետա Մուկուչյանն է

Բրիտանական Wiwibloggs կայքի ամենամենամյա քվեարկությամբ  բացահայտվում է  «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին (Eurovision’s Next Top Model) որոշելու համար։

Քվեարկության այս ձևաչափը օրինաչափորեն «հայտնաբերում» է  պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։

Եվ ինչպես կարելի էր ակնկալել, հայտնի դարձավ, որ Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանն արժանացել է հիանալի արտաքին և  ձայնային տվյալներ ունեցող Իվետա Մուկուչյանը:

Wiwibloggs-ը, սակայն, քվեարկության արդյունքները պաշտնապես ներկայացրել է երեկ: Այսպիսով` ցուցակը գլխավորում է Իվետա Մուկուչյանը, որը հավաքել է ձայների 31.45%-ը, նրան հաջորդում է Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան (22.71%): Լավագույն եռյակը եզրափակում է Բուլղարիայի ներկայացուցիչ Պոլի Գենովան (6.95%): Ի դեպ, Իվետան «Եվրատեսիլի» պատմության մեջ միակ մասնակիցն է, որը հաղթել է մրցույթի ոչ միայն կիսաեզրափակիչ, այլեւ եզրափակիչ փուլում:

Ուիլյամ Լի Ադամի խոսքով` Իվետան փայլում է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ տաղանդով:

Իվետա Մուկուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կայքին եւ իր օգտին քվեարկածներին.

«Անչափ շնորհակալ եմ…Սա եվրատեսիլյան իմ ճանապարհորդությունն ավարտելու հրաշալի տարբերակ էր: «Եվրատեսիլի» ընտանիքի մի մասնիկը լինելը հրաշալի զգացողություն է»,- ասել է երգչուհին:

Իսկ ահա իրադարձությունը ամփոփիչ կարելի է համարել լրագրող Ուիլյամ Լի Ադամը Իվետայի մասին հնչեցրած հետևյալ մեկնաբանությամբ, թե ժամանակն է, որ հայերը  մոռանան Քարդաշյաններին, քանի որ տեսադաշտում արդեն կա Իվետա Մուկուչյանը:

Տարածել`
Share

You may also like...