Ժամանակակից հայ գրողներն անուշադրության են մատնված. ՀԳՄ նախագահ

«Երևանյան բեսթսելլեր» հատուկ նախագծի շրջանակներում անցկացված գրական մցանակաբաշխության ընթացքում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայտարարել է, թե ժամանակակից հայ գրողներն անուշադրության են մատնված և այս ամենը վերջինս կապում է նրա հետ, որ այսօր դպրոցներն ու մյուս կրթական հաստատությունները մասնակցություն չեն ունենում գեղարվեստական գրականության պրոպագանդման հարցում:

Նա նաև նշել է, որ դրա համար մասամբ մեղավոր են նաև լրատվամիջոցները, որոնք քիչ են աջակցում ժամանակակից հայ գրողների ու նրանց գրքերի մասին տեղեկատվության տարածմանը:

«Մեր լավագույն գրողները պետք է մահանան, որպեսզի նրանց մասին իմանան»,-ասել է Միլիտոնյանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ժամանակակից հայ գրողներն անուշադրության են մատնված. ՀԳՄ նախագահ”

Leave a Reply

Your email address will not be published.