Ժամանակակից գրողների տպագրվելու հարցը առաջնահերթ խնդիրներից է. Է.Միլիտոնյան

«2017 թվականը բուռն է եղել Հայաստանի գրողների միության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ դա դրսևորվել է թե անհատների ստեղծագործական առումով, թե միջազղզգային կապերի, որոնք արտահայտվել են տարբեր հանդիպումներով ու միջոցառումներով:

«Ամենակարևոր հանդիպումներից մեկը սփյուռքահայ գորղների հետ հանդիպումն էր՝ Ծաղկաձորում, որին մասնակցում էին 17 երկրի 45  հայ գրող: Ներկայացվեցին այսօրվա սփյուռքահայ գրականության իրավիճակը, քննարկվեցին նրանց հետ կապերի ամրապնդման հեռանկարները», – նշեց Միլիտոնյանը:

Նա կատարվող և կատարվելիք աշխատանքներում առանձնացրեց հայերենից այլ լեզուներով գրքերի թարգմանության հարցը. «Վերջին հինգ տարվա թարգմանական գործընթացը ներկայացնելիս ականատես եղանք մի կարևոր փաստի՝ երբեք այդքան թարգամանություններ հայերենից այլ լեզուներով չեն եղել»:

ԳՄ նախագահը շեշտեց, որ թարգմանության ուղղությամբ աշխատանքները լավ հիմքի վրա են հարևան Իրանի հետ, ինչպես նաև Վրաստանի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա նշեց, որ այդ հարաբերությունները նույն մակարդակի վրա են ինչպես նախկինում. ««Լիտերատուրնայա գազետա»-ն շարունակում է էջեր  տրամադրել հայ գրողներին, բացի սրանից, մեր գրողները հնարավորություն են ունենում տպագրվելու նաև տարբեր ամսագրերում ու հանդեսներում»:

Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց մարզերի գրական կազմակերպությունների ու թերթերի աշխատանքը, նշելով, որ տարեկան շուրջ 150 հանդիպում են են ունենում նրանց հետ:

Նաև ասաց, որ շարունակում է խնդիր մնալ ժամանակակից գրողների տպագրվելու հարցը:

Այսօր Հայաստանում քիչ է քարոզվում գիրքը,  գրականությունը, գրականության մարդը, գրողին: Այսօր եթե Հայաստանի գրողներից մեկը Նոբելյան մրցանակ ստանա երևի մի տարի հետո այդ մասին լուրը տարածվի, ու գլխի կընկնեն, որ սա Հայաստանում ապրող մարդ է: Այսինքն մենք մեր ունեցածի հանդեպ այնքան թեական վերաբերմունք ունենք:

«Մեզանում ամենակարևոր ճյուղերից պետք է լինեն կրթություն, մշակույթ ու սպորտ, սրանք հային ներկայացնող մեծ հնարավորություններ տվող ասպարեզ են, սրանց նկատմամբ պետք է լուրջ քաղաքական ուշադրություն: Այսօր այդ ուշադրությունը մասամբ է տրվում»,- ասաց ԳՄ ղեկավարը:

Նա հավելեց, որ այս ոլորտներին բացի պետական մակարդակից, պետք է ուշադրություն դարձնել նաև հիմնադրամների, մարաթոնների միջոցով:

 

Նյութը` panorama.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed