Ժամանակակից արվեստի 100 ամենաթանկ գործ

newsline.am-ը գրում է՝

Artnet-ը հրապարակել է ժամանակակից արվեստի 100 ամենաթանկ գործերի ցանկը: Ցուցակում ներառված են 2011-2015թթ. վաճառված արվեստի գործերը:

Ցանկն սկսում է Ջեֆ Կունսի   Balloon Dog (Orange) գործով, որը 2013թ. Christie’s աճուրդում վաճառվել է 58,4 մլն. դոլարով:

Հաջորդը գերմանացի նկարիչ Գերարդ Ռիխտերի Abstraktes Bild  և Domplatz կտավներն են՝ համապատասխանաբար վաճառված 46,3 և 37 մլն. դոլարով:

Շարքում չորրորդը Ջասպեր Ջոնսի Flag-ն է՝ 36 մլն. արժեքով:

Ապա դարձյալ Ռիխտերի կտավներից մեկն է ու Կունսի Tulips քանդակը՝ 34 ու 33,6 մլն. դոլարով:

Ամենաթանկ գործերի շարքում են նաև Քրիստոֆեր Վուլի, Պիտեր Դոյգի, Ռոբերտ Ռիմանի, Ցույ Ժուչժոուի, Յաոի Կուսամայի աշխատանքները:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed