Թևնոց՝ 5 րոպեում

Քանի դեռ դրսում շոգ ամառ է, կարելի է ցերեկվա տապին մի հով անկյունում սեփական ձեռքերով պատրաստել մի այնպիսի թևնոց, որը ոչ միայն ժամանակատար չէ, այլև կարող է լրացնել Ձեր ամառային կերպարը: Այսպիսով, մեզ անհրաժեշտ է.

Թել
Ուլունքներ
Մկրատ
Լավ տրամադրություն

1.Նախ թելը բաժանում ենք 3 հավասար մասի, ծայրում կապ գցում ու սկսում հյուսել ամենասովորական ձևով:


2. Հյուսելով մոտավորապես 1/3-ը, սկսում ենք թելերի հետ հյուսել նաև ուլունքներ (ուլունքը թելի մեջ անցկացնելու եղանակով):


3. Որոշակի քանակությամբ ուլունքներ անցկացնելուց հետո շարունակում ենք հյուսել նորից առանց վերջիններիս:


4. Վերջում սովորական կապ ենք գցում և ահա թևնոցը պատրաստ է:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թևնոց՝ 5 րոպեում”

Leave a Reply

Your email address will not be published.