Թուքիայում հրատարակվել է Ադըյամանի հայերի մասին պատմող գիրք

Թուրքիայում հրատարակվել է գրող Մուզաֆֆեր Իրիսի «Սոխի կճեպները» անվանումով նոր գիրքը, որը պատմում է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող և Սիրիային սահմանակից Ադըյաման նահանգի հայերի և ասորիների մասին: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Ցեղասպանությունից հետո Ադըյամանում փրկված և մեծ մասամբ բռնի իսլամացված հայերը հիմնականում գտնվել են նահանգի Քյահթա շրջանում, որտեղ չեն ունեցել սեփական եկեղեցիներն ու դպրոցները:

Հայտնի է, որ Նեմրութ լեռան ստորոտին մնացած Ադըյամանի հայությունը հիմնականում այցելել է ասորական եկեղեցիներ, որոնցից մի քանիսը դեռևս շարունակում էին իրենց գործունեությունը:

Հեղինակն իր գրքում անդրադարձել է Ադըյամանի հայության և ասորիների բազմաքանակ համայնքի պատմությանը՝ հնագույն ժամանակներից մինչև ժամանակակից Թուրքիա՝ խոսելով ցեղասպանության, մայրենի լեզվի ու մշակույթի կորստի, ինչպես նաև այժմ առկա խնդիրների մասին:

Իրիսը ցավով նշել է, որ այս ազգային ու կրոնական փոքրամասնությունների մայրենին օրեցօր իր «շունչն է փչում» և դասվում վերացման եզրին գտնվող լեզուների շարքին:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...