Թուրք հնագետները Ուրարտու պետության ժամանակաշրջանի քաղաքային կոյուղու հին համակարգ

Թուրք հնագետները հայտնաբերել են քաղաքային կոյուղու հին համակարգ, որը ստեղծվել է դեռևս Ուրարտու պետության ժամանակ: Hurriyet թերթի հաղորդմամբ՝ Վան նահանգի Չավուշթեփե ամրոցի շրջանում գիտնականներն ամբողջովին ուսումնասիրել են ստորգետնյա ջրահեռացման խողովակները, որոնք մի քանի դար առաջ են մոնտաժվել:

Հնագետները հայտնաբերել են կոյուղու 1 մ տրամագծով ճյուղավորված համակարգ: Այն պատրաստված է եղել իրար մանրամասնորեն հարմարեցված քարերով մեծ խորության վրա:

«Ուրարտու պետության բնակիչները մանրամասնորեն մտածել են՝ որտեղ և ինչ կառուցել,- նշում է գիտական խմբի ղեկավար, համալսարանի հնագիտության բաժնի պրոֆեսոր Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն:- Նրանք բոլոր կառույցները կառուցել են նախագծին խստորեն համապատասխանությամբ: Երբ Ուրարտուի բնակիչները 2800 տարի առաջ սկսել են այս քաղաքի կառուցումը, նրանք առաջնորդվել են խիստ կանոններով: Դա շատ կարևոր է մեզ համար: Մենք գործ ունենք ինժեներային հրաշքի հետ: Ուրարտուի բնակիչները շատ քաղաքակիրթ են եղել, նրանց պալատները ջրային կոյուղու համակարգ են ունեցել՝ մտահղացմամբ համեմատելի ժամանակակիցի հետ»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed