Թուրք հեղինակ Էլիֆ Շաֆաքը կոչ է արել «Ոչ» ասել Էրդողանի ռեժիմին

Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքը կոչ է արել թուրք ժողովրդին հանրաքվեի ժամանակ «Ոչ» ասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը և թույլ չտալ նրա բռնակալության ամրապնդումը, այս մասին գրում է թուրքական haber10.com-ը:

Նշենք, որ 2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնել է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ չեղարկվել են։

Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ապրում է Լոնդոնում:

 

Աղբյուրը` tert.am

 

Տարածել`
Share

You may also like...