Թուրք լրագորղի գիրքը պատմում է 1915թ. ցեղասպանության ժամանակ թուրք աղայի կողմից որդեգրված հայ աղջկա մասին

Ստամբուլում տեղի է ունեցել թուրք գրող, լրագրող Նիվեր Լազօղլուի հեղինակած «Սրտիս Փիրուզը» վեպի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 1915-ին թուրք աղաներից մեկի կողմից որդեգրված հայ աղջկա` Փիրուզի  մասին:

Լազօղլուն գրքում ներկայացնում է նաև Թուրքիայի Գիրեսուն նահանգից Էլազըղ (Խարբերդ) եկած (բերված-խմբ.) ու 6 տարեկանում որդեգրված Փիրուզի կյանքի հետագա պատմությունը:

Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` Լազօղլուն հայտնել է, որ վեպի գլխավոր հերոսը` Փիրուզը, եղել է իր տատիկի մտերմուհին, իսկ պատմությունը ինքը լսել է հերոսուհու աղջկանից:

Հեղինակը նշել է, որ այս պատմությունը վեպի է վերածվել հենց Փիրուզի ընտանիքի ցանկությամբ:

«Ցանկացել եմ ներկայացնել նույն հողի վրա դարերով ապրած տարբեր մշակույթի ներկայացուցիչների հարևանությունն ու եղբայրությունը, Անատոլիայի` նմանը չունեցող մշակութային խճանկարը հասցնել մեր օրերը»,- եզրափակել է Լազօղլուն:

Նշվում է, որ վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել թուրք ընթերցասերների շրջանում:

Աղբյուր`    Ermenihaber.am
Տարածել`
Share

You may also like...