Թուրք դերասանները բեմ են դուրս եկել ձերբակալված լրագրողների անունները ձեռքներին

Ահաբեկիչներին զենք ուղարկելու մասին ապացույցներ ներկայացրած թուրք լրագրողների ձերբակալության դեմ հենց ներկայացման ժամանակ բողոքի ակցիա են իրականացրել թուրք հայտնի դերասաններ Գենջո Էրքալն ու Թուլայ Ունալը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրք հայտնի գրող Նազըմ Հիքմեթի ստեղծագործության հիման վրա բեմականացված «Ապրելուն նվիրված» պիեսի գլխավոր գործող անձիք՝ հայտնի դերասաններ Գենջո Էրքալն ու Թուլայ Ունալը բեմի վրա պարզել են ձերբակալված թուրք լրագրողներ Ջան Դյունդարի եւ Էրդեմ Գյուլի անուններով պաստառներ։

Ավելի ուշ, հիշյալ դերասանները սոցկայքերով հայտարարություն են տարածել, որ իրենք այդ ներկայացումը նվիրել են ձերբակալված լրագրողներ Ձան Դյունդարին ու Էրդեմ Գյուլին։  «Խնդիրը գերի ընկնելը չի, խնդիրը չհանձնվելն է»,-գրել են դերասանները։

Նշենք, որ Ջան Դյունդարը եւ Էրդեմ Գյուլը մեղադրվում են պետական գաղտնիքը հրապարակելու մեջ, քանի որ նրանք ապացույցներ էին ներկայացրել, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը զենք է ուղարկում Սիրիայի ահաբեկիչներին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թուրք դերասանները բեմ են դուրս եկել ձերբակալված լրագրողների անունները ձեռքներին”

Leave a Reply

Your email address will not be published.