Թուրք արվեստագետի ցուցահանդեսը նվիրված է 1915-ի բռնագաղթին

Թուրք արվեստագետ Արզու Բաշարանը «Դեռևս այնտեղ» խորագրով հերթական ցուցահանդեսն է բացել, որով ցանկացել է ուշադրություն հրավիրել մի երևույթի վրա, որը սկսվել է Հայոց ցեղասպանության ժամանակներից և այժմ էլ տարածվել է Սիրիայում ու Դիրարբեքիրում:

Բաշարանը բծերի, գծերի ու տարբեր աքսեսուարների միջոցով պատրստած կտավներում փորձել է արծարծել բռնագաղթի թեման: Թուրքական «medyascope.tv» կայքի հետ զրույցում Բաշարանն ասել է այդ ցուցահանդեսը ինչ-որ առումով հաշտվություն է` կապված Հայոց ցեղասպանության, Ռուանդայի, Բոսնիայի կոտորածների և վերջին տարիներին Դիարվեքիրում կատարվածի վերաբերյալ:

Բաշարանը նշել է, որ այդ հաշվետվության ցանկությունն իր մոտ առաջացել է Հրանտ Դինքի սպանությունից հետո` ավելացնելով, որ ցուցահանդեսը սահմանափակված չէ միայն 1915 թվականով, այլ պատմում է նաև այսօր Սիրիայում ու Դիրարբեքիրում իրենց տներից զրկված ու գաղթի դատապարտված մարդկանց պատմությունը:

Ստամբուլի 44 Art Gallery-ում բացված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 15-ը:

Աղբյուր`    Ermenihaber.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed