Թուրք անվանի ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կներկայացնի Վենետիկի կինոփառատոնին

Թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի վերջին աշխատանքը՝ «Հատումը» (The Cut), նվիրված է Հայոց ցեղասպանությանը, հայտնում է asbarez.com-ը:

Ֆիլմը ռեժիսորի «Սերը, մահը և Սատանան» եռապատման շարքից է:

Ֆիլմում ներկայացվում է Նազարեթ Մանուկյանի պատմությունը, ով Ցեղասպանությունից ողջ մնալուց հետո պարզում է, որ իր երկվորյակ դուստրերը ողջ են և մեկնում է նրանց որոնելու:

Գլխավոր դերակատարն է Տահար Ռահիմը: Մյուս դերերում՝ Սիմոն Աբգարյան, Արսինե Խանջյան, այլք:

Հայտնի է, որ ֆիլմը ներկայացվելու է այս տարվա Վենետիկի կինոփառատոնին, որը կայանալու է օգոստոս-սեպտեմբերին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թուրք անվանի ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կներկայացնի Վենետիկի կինոփառատոնին”

Leave a Reply

Your email address will not be published.