Թուրքմենստանում տպագրվել է երկրի նախագահի բանաստեղծությունը

Turkmenistan's President Kurbanguly Berdymukhamedov reviews the guard of honour on his arrival in Moscow March 24, 2009. Berdymukhamedov is to meet Russia's President Dmitry Medvedev and Prime Minister Vladimir Putin for talks on Wednesday. REUTERS/Thomas Peter (RUSSIA POLITICS HEADSHOT)

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը «պոետական դեբյուտ» է ունեցել:

France 24-ը հայտնում է, որ 58-ամյա նախագահը առաջին անգամ իրեն փորձել է բանաստեղծի դերում: Նա գրել է «Առաջ, միայն առաջ, իմ թանկագին երկիր Թուրքմենստան»: Բանաստեղծությունը նվիրված է էներգետիկ ռեսուրսներով հարուստ իր երկրի գովքին:

Քառատուն բանաստեղծությունը տպագրվել է երկրի բոլոր պետական թերթերի առաջին էջերում` ժպտացող նախագահի դիմանկարի հետ:

Աղբյուրը հիշեցնում է, որ մասնագիտությամբ ատամնաբույժ Թուրքմենստանի նախագահը արդեն 15 գիրք է գրել` թուրքմենական արվեստի, բժշկության ու ձիերի մասին, հրապարակել իր հոր ու պապի պոեմները:

Տարածել`
Share

You may also like...