Թուրքիայում ոստիկանությունը կանխել է 1000-ամյա Աստվածաշնչի վաճառքը

Թուրքիայի հյուսիսում ոստիկանությունն առգրավել է Աստվածաշունչ, որը, նախնական գնահատականով, կարող է 1000 տարվա լինել, գրում է Интерфакс-ը:

Նշվում է, որ Սուրբ գիրքն առգրավվել է 3 երիտասարդներից, երբ վերջիններս փորձել են այն վաճառել։

Գիրքը գրված է տեղի հնագույն լեզվով և ունի ընդամենը 51 էջ: Գրքի շապիկը վնասված է, սակայն ներսում ոսկուց արված նկարները պահպանվել են:

Տարվա սկզբին երկրի հյուսիսում հայտնաբերվել էր նաև Վինսենթ վան Գոգի կտավը: Այն առգրավել են մաքսանենգի պատկանող մեքենայից:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թուրքիայում ոստիկանությունը կանխել է 1000-ամյա Աստվածաշնչի վաճառքը”

Leave a Reply

Your email address will not be published.