Թուրքիայում հրապարակել է Հայոց ցեղասպանության ժողովածուի թուրքերեն տարբերակը

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի առաջին հատորի թուրքերեն տարբերակի հրատարակմամբ գործնականում լիարժեք է դառնում այդ նյութերի հետ կապված փաստերի ներկայացումը։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է եռահատոր ժողովածուի մեկ հատորի թուրքերեն թարգմանության հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն։

«Ինձ շատ է հուզել գրքի թուրքերեն տարբերակի հրապարակումը, քանի որ դա «Վան» հասարակական կազմակերպության օգնության շնորհիվ իրականացված օպերատիվ աշխատանքի արդյունք էր», – նշել է Զարաքօլուն։ Նրա խոսքով՝ նրանք Թուրքիայում տպագրել են նաև Հայոց ցեղասպանության մասին գերմաներեն փաստաթղթեր, բացի այդ, Վերժինե Սվազլյանի՝ իր ամբողջ կյանքի ընթացքում հավաքած փաստաթղթերը;շ։

Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուն հայերենով հրատարավել էր 2012թ.։ Ժողովածուի մեջ տեղ են գտել Վան, Բիթլիս, Էրզրում, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա, Տրապիզոնի նահանգներում և Պարսկահայքի շրջանում Ցեղասպանությանը վերապրածների 602 վկայություններ։ Դրանք շատ կարևոր փաստաթղթեր են, որոնք կարող են ծառայել՝ որպես միջազգային նշանակության վկայություններ։ 2013թ. եռահատորյակից առանձնացվել էին 145 վկայություններ, որոնք թարգմանվել և հրատարակվել անգլերենով։ Մոտ ապագայում նախատեսվում է նաև հրատարակել գրքի ռուսերեն, իսպաներեն և ֆրանսերեն թարգմանությունները։

Տարածել`
Share

You may also like...