Թուրքիայում հայտնի հայկական վանքը որպես ախոռ են օգտագործում

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող միջնադարյան հայոց մայրաքաղաք Անիից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող հայտնի Բագնայրի վանքը տեղացիները որպես ախոռ են օգտագործում։

Քրդական DIHA գործակալության թղթակիցը եղել է Կարս նահանգի այն գյուղում, որտեղ կիսավեր վիճակում իր գոյությունն է շարունակում Վահրամ Պահլավունու կողմից կառուցած Բագնայրի վանքը։

Քուրդ թղթակցին զարմացրել է այն հանգամանքը, որ 989 թվականին կառուցված վանքը պետական պահպանության ներքո չէ, իսկ գյուղացիներն էլ այն որպես ախոռ են օգտագործում։

Գյուղացիները վանքի քարերն օգտագործել են իրենց տները, ախոռներն ու ցանկապատերը կառուցելու համար։

Թղթակցի հետ զրույցում գյուղացիները փորձել են արդարանալ՝ ասելով, թե որ պետությունը չի կարողանում պահպանել եկեղեցին, իրենք ինչպե՞ս պահպանեն։

Տարածել`
Share

You may also like...