Թուրքիայում լույս է տեսել հին հայկական քաղաքների մասին պատմող նոր գիրք

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը հրատարակել է Արևմտյան Հայաստանի տարածքում պատմական հայկական քաղաքների մասին թուրքերեն նոր գիրք:

Ըստ Tert.am-ի՝ «Արաս»-ի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է գրքի կազմն ու նկարագիրը, պատվիրատուները հնարավորություն ունեն գիրքը գնելու հենց կայքից, կամ էլ հրատարակչության գրասենյակից:

Ռիչարդ Հովհաննիսյանի կազմած և Զուլալ Քըլըչի թարգմանած «Բիթլիս և Մուշ» անվանումով նոր գիրքը պատմում է ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող արևմտահայկական քաղաքների հին հայկական անվանումների, պատմության և աշխարհի հայերի համար դրանց կարևորության մասին:

Բիթլիսից և Մուշից բացի, գրքում տեղ են գտել մանրամասն տեղեկություններ Վանի, Տիգրանակերտի, Ուրֆայի, Սեբաստիայի, Էրզրումի, Կարսի, Անիի, ինչպես նաև Կիլիկիայի մի շարք քաղաքների մասին: Գրքում կարելի է գտնել նաև Փոքր Ասիայի տարածքում հին մի շարք քաղաքների (Զմյուռնիայի, Կ.Պոլսի, Կեսարիա) հայկական բնակչության վերաբերյալ տեղեկություններ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed