Թուրքիայում լավագույն ոսկե զարդերը եղել և մնում են հայ արհետսավորների ստեղծած զարդերը

Թուքական լրատվամիջոցներն իրենք են  «խոսոտովանում», որ Թուրքիայում ամենապահանջված ու հարգի ոսկե զարդը եղել և  մնում է հայ ոսկերիչների ստեղծած զարդերը:

Այս մասին գրում է Թուրքական  Sozcu պարբերականը:  Նրա փոխանցմամբ Թուրքիայի Թոքաթ նահանգի ոսկերիչների միության նախագահ Յաշար Գենջայը նշել է, որ դեռևս 300 տարի առաջ Թոքաթում հայ ոսկերիչները ստեղծեցին ապարանջանի տեսակ, որը արագ մեծ համբավ ձեռք բերեց ու հենց Թոքաթի ապարանջան անունը ստացավ։

 

Յաշար Գենջայը շեշտել է նաև, որ ամբողջ Թուրքիայում Թոքաթի ապարանջանը ամենապահանջված ու հարգի զարդերից է, սակայն ԱՄՆ նախագահի ընտրության պատճառով թուրքական լիրայի արժեզրկման պատճառով ժողովրդի մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել։

Վերջինս հույս ունի, որ առաջիկա օրերում ամեն ինչ իր տեղը կընկնի և Թոքաթի ապարանջանը կվաճառվի ինչպես նախկինում։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed