Թուրքիայում գործող հրատարակչությունը հայկական թռչնատառերով գրքեր է հրատարակել

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունն այս անգամ էլ հանդես եկավ հետաքրքիր անակնկալով:
Ամանորին ընդառաջ հրատարակչությունը նախաձեռնել է նկարազարդ գրքեր թողարկումը՝ հայկական թռչնատառերով պատկերազարդված:
Ծրագիրը միտված է Թուրքիայում ապրող հայ մանուկներին հայերեն այբուբենին ծանոթացնել միջնադրյան թռչնագրի միջոցով: Հեղինակները թռչնագիր գրքերի հիմնական երեք հրատարակությունները վերնագրել են «Ազատություն», «Խաղաղություն» և «Արդարություն»:
Նոր տպագրված գրքերն արդեն ներկայացվել են հրատարակչության պաշտոնական կայքում:
- Previous Հոբելյանական երեկո՝ նվիրված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի 60-ամյակին
- Next Հավատացեք՝ ես պաշտոն չեմ ստանձնում, այլ՝ առաքելություն. Վիգեն Չալդրանյան