Թուրքիայի հայկական թաղամասը կվերածվի զբոսաշրջության կենտրոնի

Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել:

Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեյի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը Սելահիյե է փոխվել միայն հանրապետական շրջանում:

«Սամսունի քաղաքապետ Յուսուֆ Զիյա Յըլմազի կարգադրությամբ Սաֆրանբոլուի և Ամասիայի օրինակով հայերի լքված տները կվերականգնվեն և կօգտագործվեն զբոսաշրջային նպատակներով»,- գրում է թուրքական աղբյուրը:

Սելահիյեյի համայնքապետ Դերյա Բոզքուրթը նշել է, որ Սամսունի ամենաբանուկ «100-րդ տարվա ծառուղի» պողոտայի շրջակայքում բազմաթիվ հայկական տներ կան, որոնք անխնամության պատճառով փլուզման եզրին են հայտնվել:

«1900-ականների սկզբում Սամսունում ապրել են հայեր, հույներ ու մուսուլմաններ: Սելահիյեն հայկական թաղամաս էր: «30 Ağustos İmam-Hatip» դպրոցի տարածքում հայկական եկեղեցի, որբանոց և հոգևորականի կացարան է եղել:

Պատրաստվող նախագիծով վերականգնվելու են այդ տները, և մեր թաղամասում զբոսաշրջային փողոց է հիմնվելու: Նախագծի համար անհրաժեշտ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Բոզթուրքը:

 

nBOyVBJ

 

Նշենք, որ նախքան Հայոց ցեղասպանությունը, Սամսունում ապրել է 15.000 հայ, մեծ մասը՝ հայկական թաղամասում:

 

 Աղբյուրը`  ermenihaber.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed