Թուրքիայի հայկական եկեղեցին կվերածվի մանկական գրադարանի

Թուրքական լրավամաիջոցների փոխանցմամբ Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում գտնվող հայկական եկեղեցին վերանորոգվել է և հնարավոր է վերածվի մանկական գրադարանի: Այս մասին  գրում է «Sondakika» լրատվական կայքը:

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ թուրքական նահանգային խորհուրդը դեկտեմբերին կայացած ժողովի ժամանակ քննարկել է եկեղեցին մշակույթի նախարարության գրադարանների և  հրատարակչությունների հարցերով զբաղվող վարչությանը հանձնելու հարցը:

Առաջարկն ուղարկվել է կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողով: Եկեղեցին գրադարանի վերածելու որոշումը կկայացվի տվյալ հանձնաժողովի զեկույցի համաձայն:

Տարածել`
Share

You may also like...