Թուրքերը ցանկանում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Թուրքիայի Վան նահանգի Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու համար Վանի մշակույթի և տուրիզմի վարչությունը դիմում է ներկայացրել:

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Վանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Մուզաֆեր Աքթուղը նշել է, թե իրենք դիմում են ներկայացրել՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար: Մուզաֆեր Աքթուղը շեշտել է, թե Սուրբ Խաչ եկեղեցին բավարարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահանջվող 10 կետից 6-ին:

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed