Թուրքական հրուշակեղենի հիմնադիրներն ու ավանդույթի շարունակողները համշենահայերն են

Նույնիսկ Թուրքերն են խոսոտվանում, որ թուրքական հրշուշակագործության հիմնադիրներն ու ավանդույթի շարունակողները հայերեն են, ավելի ստույգ՝  համեշենահայերը:
Այդ մասին խոսոտվանում է   ծնունդով Թուրքիայի Ռիզե նահանգի Չամլըհեմշին շրջանից լրագրող, լուսանկարիչ, «Պանդուխտ թխվածքը» գրքի հեղինակ Ուղուր Բիրյոլը:

Թուրքական լրատվականների հաղորդմամբ՝  gazeteduvar.com.tr կայքին տված հարցազրույցում թուրք լրագորղը պատմել է, որ  համշենցիների հայերի շրջանում հրուշակագործության ծագման ու զարգացման հիմնադիրներն են եղել և այսօր էլ  այդ ավանդույթի շարունակողներն են:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ 19-րդ դարում շուրջ 186 համշենցի ընտանիք գնացել է Ռուսաստան և Լեհաստան, յուրացրել հրուշակագործության հմտություններն ու հայրենիք վերադառնալով` այստեղ ապրեցրել այդ ավանդույթները: Իհարկե, նրանք այս գործը ոչ թե Համշենում, այլ մեծ քաղաքներում էին անում: Ստամբուլում առաջին հրուշակեղենի խանութների հիմնադիրները պոլսահայերն ու հույներն էին, իսկ բուն Անատոլիայի քաղաքներ հրուշակագործությունը բերողները հենց համշենցիներն են», – ասել է Ուղուր Բիրյոլը:

 

Տարածել`
Share

You may also like...