Թումանյանն արդեն հասանելի է նաև ուկրաիներենով

artsakhpress.am-ը գրում է՝

Ինչպես հաղորդում է Analitikaua.net-ը, գիրքը ուկրաիներեն թարգմանել է Նիկոլաևի շրջանի երիտասարդական գրադարանի տնօրեն Նատալյա Տկաչենկոն:

«Այս բալլադաները գրված են 19 դարի վերջում և 20 դարի սկզբում, սակայն նրանց թեմաները բավականին արդիական են: Այս գրքում տեղ են գտել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պատերազմն և խաղաղությունը, բարու և չարի պայքարը, սերը հայրենիքի նկատմամբ»,- նշել է Տկանչենկոն:
Գրքի նկարազարդումն իրականացրել է նկարիչ Սվետլանա Չեբանովան: Գրքի կազմը զարդարված է նռներով, որոնք Հայաստանի խորհրդանիշերից մեկն են:
«Նուռը խորհրդաշում է առողջություն, երկարակեցոթյուն, հավերժություն, սեր և ամուր ամուսնություն»,- նշել է Չեբանովան:

Այս տարի լրանում է Ուկրաինայում հայ տպագրության 400 ամյակը: Լվով քաղաքը եղել է հայկական տպագրության չորս հիմնական կենտրոններից մեկը: Մնացած երեքն էին Վենետիկը, Կոստանդնուպոլիսը և Հռոմը:
Լվովում առաջին տպագրված հայկական գիրքը «Դավիթ և Սաղմոս»-ն է, որը տպագրվել է 1616 թվականի դեկտեմբերի 15-ին:

Տարածել`
Share

You may also like...