Թումանյանի հերոսները նոր ձևաչափում

Երևանում գործող Interactive World («Ինտերակտիվ աշխարհ») ընկերությանը և Հովհաննես Թումանյանի թանգարանը Երևանում և մարզերում գործող կերպարվեստի դպրոցներում  հայտարարել էին մրցույթ:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ ընկերության գլխավոր մենեջեր Տոնիկ Տոնիկյանն ասել է, որ մրցույթի մասնակիցների առաջ կոնկրետ խնդիր է դրված եղել՝  նկարել Հ. Թումանյանի հեքիաթներից տեսարաններ, որոնց նորարարական լուծումների միջոցով պետք է տրվի շարժում 3D տեխնոլոգիաների շնորհիվ:

«Տարբեր դպրոցներից մենք ստացանք 100-ից ավելի աշխատանք: Ընտրել ենք դրանցից յոթը, որոնք անիմացիա ենք անելու: Ընդհանուր գնահատել ենք նկարչական կարողությունները,  ինչքանով է համապատասխան խնդրին, ինչքանով է  գեղեցիկ անիմացիա ստացվում»:

Վերջինս հավելել է նաև, որ այդ  այդ յոթ աշխատանքը դեկտեմբերի 25-ին ցուցադրվելու են Թումանյանի թանգարանում:

Ծրագիրը, նրա խոսքով, կրում է սոցիալական բնույթ, իրակացվում է  ընկերության միջոցներով: Առաջին երեք տեղը գրաված աշակերտներին կտրվի մրցանակներ:

Տ. Տոնիկյանն ասաց, որ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed