Թուլուզում Հայոց ցեղասպանության մասին նկարների ցուցահանդես է բացվել

Թուլուզում Հայոց ցեղասպանության մասին նկարների ցուցահանդես է բացվել: Ֆրանսիական La Depecheպարբերականի փոխանցմամբ, ցուցահանդեսը կազմակերպվել է Միջին Պիրենեյան դեպարտամենտում, տեղի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ:

«Նկարները պատմում են XIX դարավերջից մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմն Օսմանյան Թուրքիայում հայերի կրած սարսափների մասին:

Ողբերգությունը վերապրածները Հայրենիքը լքելուց բացի ուրիշ ելք չունեին: Շատերի համար այդ ճանապարհին առաջին կանգառը դարձավ Մարսելի նավահանգիստը:

Դեպարտամենտի խորհրդի նախագահ Ջորջ Մերիկն ընդունել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանին: Զրուցակիցներն ընդգծել են հայ ժողովրդի ինտեգրման ունակությունը, որը կարողացել է հարստացնել իրեն ընդունած երկրին՝ միաժամանակ պահպանելով հազարամյա պատմական հիշողությունը: Ցավոք, ըստ Մերիկի եւ Չիթեչյանի, այդ արյունահեղությունն ընդամենն առաջինն էր XX դարում»,- նշել է պարբերականը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թուլուզում Հայոց ցեղասպանության մասին նկարների ցուցահանդես է բացվել”

Leave a Reply

Your email address will not be published.